Ռանյերիին մեկ քայլ է բաժանում Հունաստանի հավաքականից հեռացվելուց

Ռանյերիին մեկ քայլ է բաժանում Հունաստանի հավաքականից հեռացվելուց

Կլաուդիո Ռանյերին կարող է մոտ ժամանակներս հեռացվել Հունաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազգային թիմի ոչ գոհացուցիչ ելույթների պատճառով, հայտնում է հունական մամուլը։

«Չելսիի», «Ինտերի», «Յուվենտուսի» և «Մոնակոյի» նախկին մարզչի դրությունը բարդացրել են Եվրո-2016-ի ընտրական փուլի երկու անընդմեջ պարտությունները, ինչը հույների հետ չէր եղել 2011 թվականից ի վեր։

Հունաստանը սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել է Ռումինիային, 0:2 հաշվով՝ Հյուսիսային Իռլանդիային, իսկ երրորդ՝ արտագնա հանդիպումը Ֆինլանդիայի հետ ավարտվել է 1:1 հաշվով։ Հունաստանն այժմ մեկ միավորով F խմբում նախավերջին հորիզոնականում է՝ գերազանցելով միայն Ֆարերյան կղզիների հավաքականին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում