Պիկեն տուգանվել է իրավապահներին վիրավորելու համար (լուսանկարներ)

Պիկեն տուգանվել է իրավապահներին վիրավորելու համար (լուսանկարներ)

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հոկտեմբերի 12-ի գիշերը կոնֆլիկտ է ունեցել երկու ոստիկանների հետ, երբ եղբոր՝ Մարկի հետ դուրս է եկել քաղաքի գիշերային ակումբներից մեկից։ Ճանապարհային ոստիկանությունը տտուգանել է Մարկ Պիկեին չթույլատրված տեղում մեքենան կայանելու համար, ինչից հետո Պիկեն իրեն անհարգալից է պահել նրանց նկատմամբ և ինքն էլ է տուգանվել։

Ոստիկանական զեկուցագրում նշված են ֆուտբոլիստի կողմից արված այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ՝  «Դուք ինձ նախանձում եք, քանի որ ես հայտնի եմ», «Ինձ տուգանում եք, քանի որ դուք փող չունեք ու ուզում եք միջնորդավճար ստանալ», ինչպես նաև անպարկեշտ արտահայություններ, գրում է իսպանական մամուլը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում