Սուարեսը «Ոսկե խաղակոշիկն» ստացել է Դագլիշից (լուսանկարներ)

Սուարեսը «Ոսկե խաղակոշիկն» ստացել է Դագլիշից (լուսանկարներ)

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը այսօր ստացել է անցյալ մրցաշրջանի լավագույն հարձակվողին շնորհվող «Ոսկե խաղակոշիկը»։ Մրցանակը «Բարսելոնայի» ֆուտբոլիստին է հանձնել «մերսիսայդցիների» նախկին գլխավոր մարզիչ Քենի Դագլիշը։

Սուարեսն այդ մրցանակը կիսում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Երկու ֆուտբոլիստներն էլ անցյալ մրցաշրջանում ազգային առաջնություններում 31-ական գոլ են խփել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում