Խեդիրան սկսել է մարզվել թիմի հետ

Խեդիրան սկսել է մարզվել թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան, ով ապաքինվում է ձախ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքից, այսօր միացել է թիմի մարզմանը և աշխատել ընդհանուր խմբում, հայտնում է «Արքայական ակումբի» թվիթերյան պաշտոնական էջը։

27-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի և շարքից մոտ վեց շաբաթով դուրս մնալու մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 3-ին։ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մեկ շաբաթ անց Աուգսբուրգում ձախ ծնկի արթրոսկոպիկ վիրահատության էր ենթարկվել։

«Ռեալն» այս շաբաթ օրը՝ հոկտեմբերի 18-ին, Պրիմերայի 8-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Լևանտեին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում