Սուարես. «Լիվերպուլն» այդքան լավ չէր խաղա, եթե առաջատարը ես չլինեի

Սուարես. «Լիվերպուլն» այդքան լավ չէր խաղա, եթե առաջատարը ես չլինեի

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վերհիշել է «Լիվերպուլում» անցկացրած ժամանակը։

-Անձնական հաջողությունը միշտ խրախուսվում է և խաղացողներին երջանիկ է դարձնում, քանի որ դա մեր կատարած աշխատանքի ապացույցն է։

Սակայն անցյալ տարի ես առաջին տեղում դրեցի թիմին, և «Լիվերպուլը» այդքան մոտեցավ Պրեմիեր-լիգայում հաղթանակին։ Դա այնքան գրավիչ էր։

Գնահատում եմ այն, ինչ անում է թիմը, բայց անցյալ տարի ես 31 գոլ եմ խփել՝ որակազրկման պատճառով 6 հանդիպում բաց թողնելով հանդերձ։ Բացի այդ, ես 11-մետրանոցների հիմնական իրացնողն էի։

Կարծում եմ, որ «Լիվերպուլը» անցյալ մրցաշրջանում այդքա լավ չէր հանդես գա, եթե իմ խառնվածքը, գործին մոտենալու կերպը չօգնեին ինձ դառնալ թիմի առաջատարը։ Չեմպիոնների լիգա վերադառնալն իմ նպատակն էր,-ասել է Սուարեսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում