Ալոնսո. Գվարդիոլան շատ էր ցանկանում տեսնել ինձ «Բավարիայում»

Ալոնսո. Գվարդիոլան շատ էր ցանկանում տեսնել ինձ «Բավարիայում»

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոսել է «Ռեալից» ամիսներ առաջ հեռանալու որոշման մասին.

-Իսպանիայից Գերմանիա տեղափոխությանս մասին կարծիքները բազմաթիվ էին: Իրականում ինձ պարզապես նոր սկիզբ էր հարկավոր: Կարծում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

Իմ տրանսֆերը Կրոսի` «Ռեալ» գալու հետ որևէ կապ չունի: Մարզիչը գոհ էր ինձանից ու ես գիտեմ, որ նա կարևոր դեր էր առանձնացրել ինձ համար: Մադրիդի ակումբի հետ ես որևէ խնդիր չեմ ունեցել:

Ինձ համար բարդ էր արաշում կայացնելը: «Ռեալը» հանճարեղ ակումբ է, բայց հիմա մեկ այլ այդպիսի ակումբում կարող եմ դրսևորել ինձ:   

«Ռեալում» հարգանքով մոտեցան իմ որոշմանը: Գվարդիոլան շատ էր ցանկանում տեսնել ինձ «Բավարիայում» ու դա որոշիչ դեր կատարեց իմ ընտրության հարցում,-ասել է Ալոնսոն:  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում