«Չելսին» և «Բեշիկթաշն» այսուհետ գործընկերներ են

«Չելսին» և «Բեշիկթաշն» այսուհետ գործընկերներ են

«Չելսին» համագործակցության պայմանագիր է կնքել «Բեշիկթաշի» հետ:

«The Telegraph»-ը հայտնում է, որ պայմանագիրը թուրքական ակումբին թույլ կտա վարձակալել Լոնդոնի ակումբի ֆուտբոլիստներին:

Պայմանագիրը նաև ենթադրում է ակումբների ակադեմիաների սերտ համագործակցություն: «Չելսին» ու «Բեշիկթաշը» սկաուտական համատեղ ծրագրեր ևս կանցկացնեն:

Նշենք, որ հիմա «Չելսիի» 26 ֆուտբոլիստ վարձակալման հիմունքներով հանդես է գալիս այլ ակումբներում:     

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում