Անչելոտի. Ցանկանում էի գնել Բալոտելլիին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, որ ժամանակին ցանկանցել է «ՊՍԺ» հրավիրել հարձակվող Մարիո Բալոտելլիին.

-Երբ «ՊՍԺ»-ում էի աշխատում, ցանկանում էի գնել Բալոտելլիին հենց այն պահից հետո, երբ նա դուբլ ձևակերպեց Եվրո 2012-ի ժամանակ, Գերմանիայի դեմ Իտալիայի կազմում խաղալիս:

Դրանից ավելի ուշ Զլատան Իբրահիմովիչին գնելու հնարավորություն եղավ ու որոշեցինք նրան ընտրել,-ասել է Անչելոտին: 

Հիշեցնենք, որ Մարիոն այս ամառ է «Միլանից» «Լիվերպուլ» տեղափոխվել:  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում