Մատա. Վան Գալը կարողանում է մտքերը հասցնել ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան խոսել է թիմի գլխավոր մարիչ Լուի վան Գալի մարդկային ու մարզչական որակներից.

-Վան գալը հիանալի մարզիչ է ու նրա հետ աշխատանքից ես հաճույք եմ ստանում: Նա շատ իմաստուն, մաքուր մարդ է: Նա միշտ հարցնում է սաների կարծիքն ու փորձում բավարարել բոլորին: Կարողանում է գործնական մթնոլորտ ստեղծել ու մտքերը հասցնել ֆուտբոլիստներին: Երբևէ կոնֆլիկտի առիթ չի ստեղծում, որքան էլ որ բարկացած լինի: 

Ես նրանից սովորելու բան ունեմ ու չեմ ուզում ընդհատել այդ պահը,-ասել է Մատան: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում