Ռոջերս. Պետք է Ռոնալդուին կանգնեցնելու տարբերակ գտնենք

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է Չեմպիոնների լիգայի` «Ռեալի» դեմ խաղի սպասելիքներից.

-Կրիշտիանու Ռոնալդուն այն ֆուտբոլիստն է, ով չի տեղավորվում ոչ մի վարկանիշային աղյուսակում: Անհավատալի է, թե նա որքան է փոխվել վերջին տարիներին: 

Մենք պետք է նրան կանգնեցնելու տարբերակ գտնենք, բայց դա դեռ միակ վտանգը չէ: «Ռեալը» մոդրիչ և Կրոս ունի: Թիմի կազմում հիանալի ֆուտբոլիստներ կան, ովքեր պատրաստ են խաղին:

Ես նաև Սերխիո Ռամոսի մեծ երկրպագուն եմ դեռ այն ժամանակներից, երբ նա սկսեց խաղալ «Սևիլիայում»: Նա արագ, խարիզմատիկ խաղացող է. պաշտում եմ այդպիսիներին,-ասել է Ռոջերսը:  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում