Անչելոտի. Կցանկանայի Անգլիա վերադառնալ, եթե…

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ հարաբերությունների ու Անգլիա վերադարձի հնարավորության մասին.

-Անգլիայում ինձ դուր էր գալիս, ես շատ երջանիկ էի «Չելսիի» կազմում: Ինձ դուր էր գալիս մթնոլորտը, երկրպագուների բանակը: Ես լավ հիշողություններ ունեմ: 

Կցանկանայի Անգլիա վերադառնալ, բայց դա կախված կլինի «Ռեալում» իմ արկածների տևողությունից: Եթե այն երկար շարունակվի` այստեղ կավարտեմ կարիերաս:

Աբրամովիչի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, քանի որ 2 հիանալի տարի եմ անցկացրել «Չելսիում»,-ասել է Անչելոտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում