Մոուրինյոն դժգոհ է հավաքականների մարզիչներից

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է ազգային հավաքականների որոշ մարզիչների, ովքեր չեն ցանկանում իր հետ խորհրդակցել ֆուտբոլիստների վերաբերյալ.

«Հավաքականների մարզիչներն իրենք են որոշում՝ եսասիրություն դրսևորել, թե հոգալ ֆուտբոլիստների մասին: Չեմ ասում, որ ֆուտբոլիստները հավաքականներ չգնան, քանի որ բոլորս էլ սիրում ենք, երբ մեր ֆուտբոլիստները հաջող են իրենց դրսևորում հավաքականներում, ելույթ են ունենում մեծ մրցաշարերում: Որոշ իրավիճակներում հավաքականների մարզիչներն ու բժիշկները կապ են հաստատում ակումբների հետ և հետաքրքրվում են ֆուտբոլիստների վիճակով:

Որոշներին դա չի անհանգստացնում: Ես չեմ կարող զանգահարել ֆեդերացիաներ և խնդրել կապ հաստատել մարզչի հետ կամ, որ մեր բժիշկը խորհրդակցի իրենց բժշկի հետ:

Կարիերայիս ընթացքում եղել են հավաքականների մարզիչներ, ովքեր անընդհատ կապ ան պաշտպանել ակումբի հետ: Մյուսներն էլ մի քանի տարվա ընթացքում ոչ մի անգամ չեն զանգահարել: Միակ մարզիչն, ով ինձ զանգահարել է նախորդ շաբաթվա ընթացքում` Ռոյ Հոջսոնն է: Մեզ մոտ ճիշտ հարաբերություններ են:

Երբևէ ինձ զանգահարե՞լ է Վիսենտե Դել Բոսկեն: Ոչ: Դա ինձ համար տհաճ է, բայց ստիպված եմ այսպես ապրել»,- ասելէ Մոուրինյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում