Ադրիանոն կարող է խաղալ «Հավրում»

Բրազիլացի հարձակվող Ադրիանոն կարող է տեղափոխվել ֆրանսիական Լիգա 2-ում հանդես եկող «Հավր» ակումբ: 

Ակումբի նախագահ Քրիստոֆ Մայլոլը հայտարարել է, որ 32-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս կժամանի Ֆրանսիա ու կբանակցի 6-ամսյա պայմանագիր կնքելու շուրջ:

Նշենք, որ Ադրիանոն 2012-ից հետո միայն 7 հանդիպման է մասնակցել, իսկ հիմա ազատ գործակալի կարգավիճակ ունի այն բանից հետո, ինչ ավարտվեց պայմանագիրը «Ատլետիկո Պարանաենսեի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում