Նեյմար. Վաղվա խաղից հետո կմտածենք «Ռեալի» մասին

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի` «Այաքսի» դեմ խաղի սպասելիքներից.

-«Այաքսի» հետ հանդիպումը բարդ ու կարևոր կլինի: Մենք միշտ հաղթանակի համար ենք աշխատում, բայց ես վստահ եմ, որ «Այաքսը» հիանալի թիմ է հարձակման ու պաշտպանողական գծերը հաշվի առնելով: Մեծ ջանքեր կպահանջվեն հաղթելու համար: 

Մեսսին ինձ համար լավագույնն է աշխարհում ու ես ուրախ եմ նրա հետ խաղալու համար: Սուարեսը ևս լավագույնների շարքում է ու վստահ եմ, որ դրական բաներ կներմուծի մեր թիմ: 

Միայն վաղվա խաղից հետո կմտածենք «Ռեալի» դեմ հանդիպման մասին: Ինձ համար հավասարապես կարևոր է այդ խաղերից յուրաքանչյուրում գոլ խփելու հնարավորությունը,-ասել է Ռեալը:  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում