Կլիչկոն սկսել է սփարինգ-մենամարտերը

Գերծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն սկսել է Կուբրատ Պուլևի դեմ մենամարտի նախապատրաստության եզրափակիչ փուլը։

Առաջիկա երեք շաբաթը ուկրաինացի մարզիկը սփարինգ-մենամարտեր կանցկացնի։ Ավստրիայում գտնվող մարզական ճամբարում նրա մրցակիցներից մեկը կլինի ուկրաինացի կիսածանր քաշային բռնցքամարտիկ Իսմայիխ Սիլլախը։

Կլիչկոն Ավստրիան կլքի նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 15-ին Համբուրգում տեղի կունենա նրա և Կուբրատ Պուլևի մենամարտը։

Հիշեցնենք, որ այդ մենամարտը նախատեսված էր սեպտեմբերի 6-ին, սակայն ուկրաինացու վնասվածքի պատճառով որոշվեց հետաձգել այն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում