Անչելոտի. Թշնամական մթնոլորտն ավելի կմոտիվացնի Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի կասկածում, որ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի արտագնա՝ «Լիվերպուլի» դեմ խաղում հրաշալի հանդես կգա։ ՉԼ խմբային փուլի այդ հանդիպումը տեղի կունենա վաղը։

Իտալացի մասնագետը չի բացառում, որ «Էնֆիլդ» մարզադաշտը Ռոնալդուին կդիմավորի թշնամական մթնոլորտով։

-Կրիշտիանուն միշտ ավելի քան մոտիվացված է։ Բայց եթե մարզադաշտում նրա նկատմամբ թշնամաբար են տրամադրված լինում, ապա դա նրան շատ ավելի է մոտիվացնում։ 

Սակայն դա չի նշանակում, թե Ռոնալդուն ավելի մոտիվացված կլինի՝ ելնելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առնչվող իր անցյալից,-Անչելոտիի խոսքերն են հաղորդում բրիտանական լրատվամիջոցները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում