Կարագեր. Ես Բալոտելլիին «Ռեալի» դեմ մեկնարկային կազմում չէի ներառի

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագեր խոսել է իր նախկին ակումբի հավանական հարձակման գծի մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղում։

-Ես Բալոտելլիին «Ռեալի» դեմ դաշտ դուրս չէի բերի, նա քիչ է վազում։ Նման խաղում անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը շարժվի, «ուղևորներ» չպետք է լինեն։ Պետք է, որ «Լիվերպուլն» այն էներգիայով ու պրեսսինգով խաղա, ինչպես նախորդ մրցաշրջանում էր։ Այս տարի նման «Լիվերպուլ» միայն «Տոտենհեմի» դեմ խաղում եմ տեսել։

Ես հարծակման սուր ծայրում Սթերլինգին կդնեի. նա կարող է վազել ամբողջ դաշտով, վերադառնալ սեփական դարպասի մոտ, եթե կարիք լինի։ «Լիվերպուլին», հավանաբար, բազմիցս պետք կլինի հակագրոհել, իսկ «Ռեալը» ավելի շատ կտիրի գնդակին,-ասել է Կարագերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում