«Լիվերպուլ»-«Ռեալ». Բեյլը, Ռամոսն ու Կոենտրաուն բաց կթողնեն հանդիպումը

Մադրիդի «Ռեալն» արդեն մեկնել է Անգլիա, ուր վաղը ՉԼ խմբային փուլի երրորդ տուրում հյուրընալվելու է «Լիվերպուլին»։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կազմից դուրս է թողել կիսապաշտպան Գարթե Բեյլին, ինչպես նաև պաշտպաններ Սերխիո Ռամոսին և Ֆաբիու Կոենտրաուին, որպեսզի վերջիններս կարողանան լիովին վերականգնվել ունեցած տարբեր մկանային վնասվածքներից և ավելի լավ պատրաստվել Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում կայանալիք Էլ Կլասիկոյին։

Լիվերպուլ են մեկնել «Արքայական ակումբի» 20 ֆուտբոլիստներ՝ Կասիլյասը, Նավասը, Պաչեկոն, Վարանը, Պեպեն, Մարսելոն, Արբելոան, Կարվախալը, Նաչոն, Խեդիրան, Կրոսը, Խամես Ռոդրիգեսը, Մոդրիչը, Իլյարամենդին, Իսկոն, Մոդրանը, Լյորենտեն, Ռոնալդուն, Բենզեման և Չիչարիտոն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում