Ծանրամարտ. Հայաստանի հավաքականի հայտացուցակը աշխարհի առաջնությունում

Նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կկայանա ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը նաև վարկանիշային կլինի 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղկացնում է, որ մեր երկիրն առաջնությունում կներկայացնեն 14 մարզիկներ՝ 8 ծանրորդ և 6 ծանրորդուհի:

Պողոս Պողոսյանի ղեկավարած տղամադկանց Հայաստանի ընտրանու կազմում Ղազախստան կմեկնեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Նանկինի պատանեկան ամառային 2-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, Արա Խաչատրյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), երիտասարդների աշխարհի առաջնության և և Նանկինի պատանեկան օլիմպիադայի ոսկե մեդալակիր՝ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց Հայաստանի հավաքականում ընդգրկվել են Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Մելինե Դալուզյանն (69 կգ) ու Հռիփսիմե Խուրշուդյանը (+75կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում