ՉԼ E խումբ. «Բավարիան» ջախջախեց «Ռոմային», «ԲԿՄԱ»-ն անակնկալի բերեց «Ման. Սիթիին» (տեսանյութեր)

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի E, F, G, H խմբերի հանդիպումները։

E խմբում խաղային օրվա առաջին՝ «ԲԿՄԱ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվեց ռուսական ակումբի կամային ոչ-ոքիով՝ 2:2 հաշվով։ «Բանակայինները» կարողացան հավասարեցնել հաշիվը 0:2 հաշվով պարտվելիս։ 

«ԲԿՄԱ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 2։2

Գոլերը՝ Դումբիա 65; Նատխո 86; Ագուերո 29; Միլներ 38

Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս ջախջախիչ պարտության մատնեց իտալական «Ռոմային»։ Արդեն առաջին խաղակեսում գերմանական ակումբը հաղթում էր հինգ գնդակի առավելությամբ։

«Ռոմա» – «Բավարիա»՝  1:7

Գոլերը՝ Ժերվինյու 66; Ռոբեն 9, 30; Գյոտցե 25; Լևանդովսկի 25; Մյուլեր 36 (11 մետրանոց); Ռիբերի 78; Շաքիրի 80

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում