ՉԼ F խումբ. Մեսսին ու Նեյմարը հաղթանակ են բերում «Բարսային», «ՊՍԺ»-ն խմբի առաջատարն է (տեսանյութեր)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում F խմբում տեղի ունեցան «Բարսելոնա»-«Այաքս» և «ԱՊՕԷԼ»-«ՊՍԺ» հանդիպումները։

F խումբ

Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց հոլանդական «Այաքսին»։ Առաջին կեսից հետո տանտերերը երկու անպատասխան գնդակ էին խփել, սակայն երկրորդ կեսի սկզբնամասում «Այաքսը» կրճատեց հաշվի տարբերությունը։ «Այնոհանդերձ, «Բարսան» վերջին րոպեին կրկին երկու գնդակի առավելություն ստացավ և հաղթեց 3:1 հաշվով։

«Բարսելոնա» – «Այաքս»՝ 3:1

Գոլերը՝ Նեյմար 7; Մեսսի 24; Գազի 88; Սանդրո 90

«ԱՊՕԷԼ» – «ՊՍԺ» խաղում Ֆրանսիայի չեմպիոնները չկարողացան հեշտությամբ կոտրել կիպրոսյան ակումբի դիմադրությունը։ Հանդիպման միակ գնդակը խաղավարտից քիչ առաջ խփեց Կավանին։ Այս հաղթանակը «ՊՍԺ»-ին հնարավորություն տվեց միանձնյա գլխավորել խմբի մրցաշարային աղյուսակը։

«ԱՊՕԷԼ» – «ՊՍԺ»՝ 0:1

Գոլը՝ Կավանի 87

Հետևեք մեզ նաև Telegram-ում