Չիգորինի հուշամրցաշար. հայ գրոսմայստերների արդյունքները

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը (Հայաստան) և Արթուր Գաբրիելյանը (Ռուսաստան) Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր:

Միջազգային վարպետներ Նիկիտա Մատինյանը, Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), ինչպես նաև Դավիթ Գեւորգյանը (Հայաստան) ունեն 5-ական միավոր: Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Իվան Իվանիշևիչը (Սերբիա):

Հիշեցնենք, որ մրցաշարի վերջին տուրի պարտիաները կայանալու են հոկտեմբերի 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում