Հայ և բելառուս բռնցքամարտիկները սպարինգ մենամարտեր կանցկացնեն

Այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկանում Բելառուսի բռնցքամարտի հավաքականը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի և Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Կոստնատին Սոկոլովի պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների բռնցքամարտիկները նաև սպարինգ մենամարտեր անցկացրեցին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայ և բելառուս բռնցքամարտիկները ևս մեկ սպարինգ մենամարտ կանցկացնեն առաջիկա երեքշաբթի:

Բելառուս բռնցքամարտիկները այս հավաքով նախապատրաստվում են Բելառուսի առաջնությանը, իսկ հայ մարզիկների առաջիկա մրցելույթը նոյեմբերի 18-ից 23-ը կայանալիք Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարն է, որտեղ մրցանակային տեղեր գրաված մարզիկները կընդգրկվեն Հայաստանի հավաքականում և կնախապատրաստվեն 2015 թվականին կայանալիք վարկանիշային մրցաշարերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում