Սերենա Ուիլյամսի պատվին ծաղիկ է անվանակոչվել (լուսանկար)

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի անունով է կոչվել Սինգապուրում հայտնաբերված խոլորձի մի նոր տեսակ՝ «Dendrobium Serena Williams»։ Այդ մասին հայտարարել է Սինգապուրի մշակույթի նախարար Լորենս Վոնը կիրակի WTA ամփոփիչ մրցաշարում ամերիկուհու հաղթանակից հետո։
Ավելի ուշ Ուիլյամսը պատասխանել է հարցին, թե մրցանա՞կը կնախընտրեր, հաղթանակի համար տրվող գումա՞րը, թե՞ խոլորձը։
-Միանշանակ խոլորձը։ Պաշտում եմ ծաղիկները, և այդ նորությունն ինձ շատ ուրախացրեց,-ասել է թենիսիստուհին։
 
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում