ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակի» թեկնածուների անունները

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պայքարելու են 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար: Ուշագրավ է, որ ցանկում մեծամասնություն են կազմում Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները: Հիշեցնենք, որ 2014 թվականին «Ռեալը» 10-րդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ Գերմանիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն: Մադրիդյան թիմից 23 թեկնածուների մեջ ներառվել են Գարեթ Բեյլը, Կարիմ Բենզեման, Կրիշտիանու Ռոնալդուն, Թոնի Կրոսը, Սերխիո Ռամոսը, Խամես Ռոդրիգեսը:

Ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը`

Գարեթ Բեյլ («Ռեալ», Ուելս), Կարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Դիեգո Կոստա («Չելսի», Իսպանիա), Տիբո Կուրտուա («Չելսի», Բելգիա), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա), Անխել դի Մարիա («Մանչեսթեր Յունայթեդ», Արգենտինա), Մարիո Գյոտցե («Բավարիա», Գերմանիա), Էդեն Ազար («Չելսի», Բելգիա), Զլատան Իբրահիմովիչ («Պարի Սեն Ժերմեն», Շվեդիա), Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա), Թոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա), Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիա), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա», Արգենտինա), Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա), Թոմաս Մյուլլեր («Բավարիա», Գերմանիա), Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա), Նեյմար («Բարսելոնա», Բրազիլիա), Պոլ Պոգբա («Յուվենտուս», Ֆրանսիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Արյեն Ռոբեն («Բավարիա», Հոլանդիա), Խամես Ռոդրիգես («Ռեալ», Կոլումբիա), Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա», Գերմանիա), Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի», Կոտ դ՛Իվուար):

Երեք հիմնական թեկնածուների անունները ՖԻՖԱ-ն կհրապարակի դեկտեմբերի 1-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք միջոցառման ժամանակ: Հիշեցնենք, որ 2013 թվականին «Ոսկե գնդակին» արժանացել է «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում