Շեյկին դուր չեն գալիս Ռոնալդուի մազերը հեռացնելու մասին հումորները (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 2013/14 մրցաշրջանի մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև իսպանացի հայտնի հեռուստաաստղեր և հումորիստներ, որոնցից մեկը կատակել է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին։

Նա դիմել է պորտուգալացուն, ով նստած էր իր ընկերուհի Իրինա Շեյկի հետ, ասելով.

-Պետք է քեզ մի բան ասեմ։

Ես երբևէ որևէ այլ տղամարդու այդքան շատ չեմ տեսել ներքնազգեստով, ինչպես քեզ… և դու իմ տեսածների մեջ մարմնի մազերը հեռացրած լավագույն տղամարդն ես։

Իրինա Շեյկը կա´մ ոչ մի բառ չի հասկացել, թեև երկար ժամանակ է՝ Մադրիդում է ապրում, կա´մ նրան իրոք դուր չի եկել այդ կատակը։

Նա, թվում է, նայել է Ռոնալդուին՝ ստուգելու համար նրա արձագանքը, սակայն անգամ ընկերոջ հանգիստ վերաբերմունքը չի ստիպել նրան գոնե ժպտալ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում