Հայաստանը 3 մեդալ ունի շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից
29/10/2014 13:02
Նմանատիպ
Բաթումիում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցչությունը 3 մեդալ նվաճեց:
Աշխարհամասի մինչև14 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն հռչակվեց Արամ Հակոբյանը: Մարիամ Մկրտչյանը դարձավ մինչև 10 տարեկան շախմատիստուհիների փոխչեմպիոնուհի: Իսկ լավագույն ցուցանիշը մեր պատվիրակությունում Մամիկոն Ղարիբյանը ցույց տվեց: Բաթումում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում նա հռչակվեց աշխարհամասի մինչև10 տարեկան շախմատիստների չեմպիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում