20 տարի առաջ Ռաուլը նշել է նորամուտը «Ռեալում» (տեսանյութ)

20 տարի առաջ հոկտեմբերի 29-ին լեգենդար Ռաուլ Գոնսալես Բլակոն նշել է նորամուտը Մադրիդի «Ռեալի» կազմում:

1994 թվականի հոկտեմբերի 29-ին Ռաուլը մասնակցել է «Սարագոսայի» դեմ արտագնա խաղին (2:3), իսկ մեկ շաբաթ անց` «Ատլետիկոյի» դեմ խաղում, խփել է մադրդիդյան ակումբի կազմում իր առաջին գոլը:

«Ռեալի» կազմում Ռաուլն անցկացրել է 741 պաշտոնական հանդիպում, խփել է 323 գոլ: «Արքայական ակումբում» նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ` Միջմայրցամաքային առաջնությունում, Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունում, 6 անգամ` Իսպանիայի առաջնությունում և 4 անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր:

Նշանակալի իրադարձության կապակցությամբ «Ռեալի» պաշտոնական կայքը հրապարակել է ներկայացված տեսանյութը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում