Կլիչկո. Պատրաստ կլինեմ նոյեմբերի 15-ին

WBA/ WBO/ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ լիովին պատրաստ կլինի Կուբրատ Պուլևի դեմ մենամարտին.

-Շարունակում եմ պատրաստվել Համբուրգում նոյեմբերի 15-ին տեղի ունենալիք մենամարտին: Դեռ մի քանի սպարինգ պետք է անցկացնեմ, որից հետո լիովին պատրաստ կլինեմ Պուլևի դեմ մարտին,-ասել է Կիչկոն: 

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկների հանդիպումը նախապես նշանակված էր սեպտեմբերի 6-ին, սակայն Կլիչկոյի վնասվածքը ստիպեց այն տեղափոխել նոյեմբերին: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում