Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

2014 թվականի նոյեմբերի 1-8-ը Ռուսաստանի Անապա քաղաքում կայանալու է բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունտ:

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ ավագ մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ պատանիների ՀՀ հավաքական թիմը մասնակցելու է հետևյալ կազմով՝

Ժիրայր Սարգսյան (46 կգ)
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Ֆեդիա Ալեքսանյան:

Վահե Բադալյան (48 կգ)
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Ֆեդիա Ալեքսանյան:

Արման Անտոնյան (50 կգ)
Գ.Ծառուկյանի անվան Աբովյանի մշակույթի և սպորտի համալիր կենտրոն, անձնական մարզիչ՝ Արշավիր Գրիգորյան:

Մնացական Հարությունյան (52 կգ)
«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Արթուր Կրիկյան:

Սարգիս Մարգարյան (54 կգ)
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Էդիկ Կոստանյան:

Գևորգ Հարությունյան (57 կգ)
«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Արթուր Մելքումյան:

Արման Սիմոնյան (60 կգ)
Սևանի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վալերի Մնացականյան:

Արտուշ Հովհաննիսյան (63 կգ)
«Դինամո» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Գևորգ Կոստանյան:

Գուրգեն Մարդոյան (66 կգ)
Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ռոբերտ Պետրոսյան:

Հայկ Հովհաննիսյան (70կգ)
Գյումրու քաղաքապետարանի բռնցքամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Մանվել Գաբրիելյան:

Վան Մելքումյան (75կգ)
Արթիկի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ռուբեն Առաքելյան:

Գուրգեն Հովհաննիսյան (80+կգ)
«Հայաստան» ՄՀԿ-ի Գյումրիի բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոց-հիմնարկ, անձնական մարզիչ՝ Արտավազդ Գևորգյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում