Պաշտոնական. Ռաուլը տեղափոխվեց «Նյու-Յորք Կոսմոս»

Մադրիդի «Ռեալի», «Շալկե 04»-ի և «Ալ-Սադդի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն պայմանագիր է կնքել «Նյու-Յորք Կոսմոսի» հետ: Այս մասին հաղորդում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ 37-ամյա իսպանացին նաև լինելու է «Նյու-Յորք Կոսմոսի» երիտասարդական թիմի խորհրդատուն:

Հիշեցնենք, որ Ռաուլի վերջին ակումբը քաթարական «Ալ-Սադդն» էր, որի կազմում հանդես է եկել 2012 թվականից: Իսպանիայի հավաքականի կազմում Ռաուլը մասնակցել է 102 խաղի և խփել է 44 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում