Բուֆֆոնը կերկարաձգի «Յուվենտուսի» հետ պայմանագիրը

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը շուտով նա պայմանագիր կկնքի ակումբի ղեկավարության հետ: Այս մասին հայտարարել է թուրինյան ակումբի տնօրեն Ջուզեպպե Մարոտտան:

-Իր տաղանդի և գործի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար Բուֆֆոնը լիակատար վստահության է արժանի: Շուտով նրա պայմանագիրը երկարաձգելու ենք,-Մարոտտայի խոսքը մեջբերել է «Bild»-ը:

Հավելենք` 36-ամյա Բուֆֆոնի գործող պայմանագիրը կորցնելու է վավերականությունը 2015 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում