Ռոբենը կարող է մասնակցել «Բորուսսիայի» հետ խաղին

«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենն ապաքինվել է մկանային վնասվածքից և գուցե հնարավորություն ունենալու մասնակցելու Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի` Դորտմունդի «Բորուսսիայի» հետ խաղին: Հոլանդացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ իրեն արդեն լավ է զգում, սակայն վերջնական որոշում կայացնելու է մարզչական անձնակազմը:

Վնասվածքի պատճառով առաջնության 9-րդ տուրի Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ հանդիպումը բաց թողած Ռոբենն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 5 խաղի, խփել է 3 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում