Կլոպ. «Բավարիայի» նկատմամբ հաղթանակը թիմին վստահություն կհաղորդի

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի` «Բավարիայի» դեմ խաղում հաղթանակն իր ֆուտբոլիստներին վստահություն կհաղորդի: 

-«Բավարիայի» նկատմամբ տոնած հաղթանակը մեր թիմին վստահություն կհաղորդի: Ամեն դեպքում, այդ վստահություն կոչվածը հաճախ է մեզ հետ չար կատակներ արել: Վստահության հետ պետք է ճիշտ վարվել,-Կլոպի խոսքը մեջբերված է «Բորուսսիայի»` Twitter-ի պաշտոնական էջից:

Հիշեցնենք, որ մրցաշարի 9-րդ տուրից հետո «Բորուսսիան» ունի ընդամենը 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում