Ռիբերիի վրա հարձակված երկրպագուն այլևս չի այցելի «Համբուրգի» մարզադաշտ

«Համբուրգի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլի` «Բավարիայի» հետ խաղում Ֆրանկ Ռիբերիի վրա հարձակված երկրպագուն այլևս իրավունք չի ունենա սիրելի թիմի խաղերին հետևել մարզադաշտից:

«Համբուրգն» այդ խաղում 1:3 հաշվով պարտություն կրեց, իսկ հանդիպման ավարտից հետո դաշտի տերերի երկրպագուներից մեկը հարձակվեց Ռիբերիի վրա և մի քանի անգամ հարվածեց ֆուտբոլիստի դեմքին: Անձամբ Ռիբերին սադրանքներին չտրվեց և չսկսեց կռվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում