Սիմեոնեն դժգոհ է, որ իր ֆուտբոլիստներն անհատական մրցանակներ չեն ստացել

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ նախորդ մրցաշրջանում իր թիմի ֆուտբոլիստները լավագույն խաղն են ցուցադրել, ինչը պետք էր գնահատել:

Իսպանիայի 2013-14թթ. առաջնության մրցանակաբաշխության ժամանակ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներից ոչ ոք անհատական մրցանակ չստացավ, թեպետ առաջնությունում հաղթել էին հենց իրենք:

«Արժանիների վերաբերյալ ցանկացած կարծիք կարող է միանշանակ չլինել: Նման մրցանակաբաշխությունների ժամանակ միշտ ընտրում են հեղինակություններին, ոչ թե հաշվի են առնում որակը: Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» լավագույնն էր Լա լիգայում: Չի կարելի քննադատել մրցանակ ստացողներին, սակայն համակարգն ընտրում է հեղինակություններին, թեպետ իրականում լավագույններն «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն էին»,-ասել է Սիմեոնեն «Cadena Ser»-ին տված հարցազրույցում:

Իսպանիայի 2013-14թթ. առաջնության մրցանակաբաշխության արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում