Կավանի. Խնդիրներին լուծումներ ենք գտել

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին նշել է, որ իրեն լավ է զգում փարիզյան ակումբում: Ավելի վաղ Կավանին դժգոհություն էր արտահայտել, որ Զլատան Իբրահիմովիչի պատճառով նա ստիպված է խաղալ հարձակման եզրում:

-Այս մրցաշրջանում ամեն ինչ հիանալի է ընթանում: Ակումբն ինձ աջակցում է: Այո՛, իմ որոշ հայտարարություններ խնդիրներ են առաջացրել, սակայն ասածներս ուղղված չէին թիմակիցներիս կամ մարզչիս դեմ: Ես հիասթափված էի իրավիճակից, սակայն դա չի նշանակում, որ որևէ մեկի հետ վատ հարաբերություններ ունեմ: Մենք խնդիրներին լուծումներ ենք գտել,-ասել է Կավանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում