Նադալն այցելել է ծունկը բուժող մասնագետին

Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, ով մրցաշրջանը վաղաժամ ավարտեց կույր աղիքի բորբոքման պատճառով, այցելել է Վիտորիի իր բժշկին, ով նրա ծունկն է բուժում: Հիշեցնենք, որ 28-ամյա իսպանացին ծնկի քրոնիկ ցավեր ունի: 

Հաջորդ շաբաթ Նադալին կվիրահատեն, որպեսզի բուժվի բորբոքումը: Նախատեսվում է նաև բուժել նրա թիկունքը, որը վնասվել էր Ավստրալիայի մրցաշարում: Սպասվում է, որ Նադալը կորտ դուրս կգա հունվարին ու կմասնակցի Աբու-Դաբիի մրցաշարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում