Ալաբան լավագույնն է Ավստրիայում

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է Ավստրիայի լավագույն մարզիկ: Քվեարկության արդյունքներով` նա մեկ ձայնի առավելությամբ շրջանցել է Սոչիի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, դահուկորդ Մարսել Հիրշերին: 

Հավելենք, որ Ալաբան անցյալ մրցաշրջանում 40 խաղ է անցկացրել «Բավարիայի» կազմում ու 4 գոլի հեղինակ դարձել: Հավաքականում անցկացրած 7 խաղերում հաջողվել է 2 գոլ խփել: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում