«Լիվերպուլը» մտադիր է թիմ հրավիրել Օչոային

Անգլիական «Լիվերպուլը» դիտարկում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մալագայի» մեքսիկացի դարպասապահ Գիլյերմո Օչոային ձեռք բերելու հավանականությունը, գրում է «ESPN»-ը։

«Մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը տպավորված է Մքեսիկայի հավաքականի դարպասապահի ելույթներով ու ցանկանում է նրան վստահել իր թիմի դարպասի պաշտպանությունը։ «Լիվերպուլը» պատրաստ է իսպանական ակումբին Օչոայի դիմաց մինչև 5 մլն ֆունտ վճարել։

Նշենք, որ Օչոան «Մալագայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում դեռևս խաղաժամանակ չի ստացել, չնայած Բրազիլիայում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունան հերոսներից մեկն էր, ում փայլուն խաղը շատերին էր հիացնում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում