Ջերրարդ. Ֆանտաստիկա է, որ Սուարեսը «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում չէ

«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերրարդը խոսել է նախկին թիմակցի՝ ներկայումս «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի՝ ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում ընդգրկված չլինելու հավանական պատճառների մասին։

-Ես չեմ կարողանում հավատալ դրան։ Դա մաքուր քաղաքականություն է, այստեղ ֆուտբոլի հետ ոչ մի ընդհանրություն լինել չի կարող, ակնհայտ է, չէ՞։ Նա 31 գնդակ է խփել, աշխարհի ամենաբարդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։

Այսպես, ասացեք ինձ, այդ ո՞ր հիմքով նա ընդգրկված չէ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում։ Սա ֆանտաստիկա է։ Նա պետք է այդ մրցանակի համար պայքարեր Կրիշտիանու Ռոնալդուի հետ,-ասել է Ջերրարդը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում