Պիկեն անգլիական երեք ակումբների տրանսֆերային նպատակն է

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեի ծառայությունները լրջորեն հետաքրքրել են միանգամից երեք անգլիական թոփ-ակումբների։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ներառվել է «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային նպատակների ցանկում։

Հաղորդվում է, որ Պիկեն կատալոնական ակումբը կարող է լքել արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ակումբները հստակեցրել են նաև, թե ինչքան են պատրաստ վճարել ֆուտբոլիստի համար։ «Չելսին» կարող է հատկացնել 30 մլն եվրո, «Ման. Սիթին»՝ 28 մլն, իսկ «Ման. Յունայթեդը»՝ 25 մլն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում