Դե Խեան՝ «Ման. Յունայթեդի» ամսվա ֆուտբոլիստ (տեսանյութ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների քվեարկությամբ որոշվել է ակումբի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը։

Երկրպագուների 30 տոկոսը կարծում է, որ անցյալ ամիս ակումբում լավագույնը եղել է իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան։ 23-ամյա ֆուտբոլիստի անհավանական սեյվերը «Էվերթոնի», «Վեսթ Բրոմվիչի» և «Չելսիի» դեմ խաղերում ակումբին օգնել են միավորներ վաստակել։

Երկրպագուների քվեարկությամբ դե Խեային հաջորդել են կիսապաշտպաններ Մարուան Ֆելայինին և Անխել դի Մարիան։ Այս մասին տեղեկանում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում