Հյումելս. «Բավարիայի» ինքնավստահությունը կարող է անհետանալ մեկնարկից 5-10 րոպե հետո

Դորտմունդի «Բորուսսիայի» պաշտպան Մատս Հյումելսը կարծում է, որ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի` Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում իր թիմը կարող է հաղթանակ տոնել:

Դորտմունդյան թիմի Բունդեսլիգայում ելույթները չեն տպավորում. 9-րդ տուրից հետո «Բորուսսիան» զբաղեցնում է ընդամենը 15-րդ հորիզոնականը“ ակտիվում ունենալով 7 միավոր, ուստի շատերն առաջիկա խաղերի բացահայտ ֆավորիտ են համարում «Բավարիային»:

«Գուցե «Բավարիայի» ֆուտբոլիստները չափազանց ինքնավստահ են, բայց այդ ամենը կարող է անհետանալ խաղի մեկնարկից 5-10 րոպեից հետո, եթե մեզ հաջողվի մի քանի հաջող պահ ստեղծել: Հենց դա է լինելու առաջիկա խաղում մեր նպատակը: Մենք չենք նայում «Բավարիայի» գրանցած արդյունքներին, քանի որ դրանից ոչ մի օգուտ չկա»,-Հյումելսի խոսքը մեջբերված է գերմանական  «Sport1» պարբերականից:

Հավելենք, որ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը 21 միավորով գլխավորում է «Բավարիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում