Վիսենտե դել Բոսկե. Հավատում եմ` հավաքականում Կոստայի խաղը կստացվի

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային, ով ազգությամբ բրազիլացի է, ազգային ընտրանի հրավիրելը սկզբունքային հարց չէ:

-Ինձ համար սկզբունքային չէ Կոստային հավաքական հրավիրելը: Նրա դեպքը յուրահատուկ է: Սկզբում եղան մարդիկ, ովքեր չէին ցանկանում օտարերկրացուն տեսնել ազգային հավաքականում, բայց նրանք մինչև վերջ չարտահայտվեցին:

Կոստան հավաքականում լավ խաղալու մեծ ցանկություն ունի: Հնարավոր են անհաջողություններ, սակայն նա խաղադաշտում ուժերը չի խնայում: Հավատում եմ, որ հավաքականում Կոստայի խաղը կստացվի,-Վիսենտե դել Բոսկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում