Ջեք Ուիլշերը բաց կթողնի «Բյորնլիի» հետ խաղը

«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը չի կարողանա մասնակցել Անգլիայի առաջնության 10-րդ տուրի` «Բյորնլիի» հետ խաղին, որը կկայանա նոյեմբերի 1-ին, «Էմիրեյթս» մարզադաշտում: Այս մասին հայտարարել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

«Ուիլշերը որոշ խնդիրներ ունի: Չեմ կարծում, թե նա կկարողանա մասնակցել առաջիկա խաղն: Վնասվածքը լուրջ չէ. նա մարզման ժամանակ է ծնկին հարված ստացել: Չգիտեմ` կմասնակցի՞ Ջեքը Չեմպիոնների լիգայի շրջանակում երեքշաբթի կայանալիք խաղին, թե՞ ոչ, բայց այժմ նա չի մարզվում»,-ասել է ֆրանսիացի մասնագետը նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում