Լուկաս Սիլվան շարունակում է մնալ «Ռեալի» դիտակետում

Մադրիդի «Ռեալի» մարզչական անձնակազմի ուշադրություն կենտրոնում շարունակում է մնալ «Կրուզեյրոյի» կիսապաշտպան Լուկաս Սիլվան:

«Marca»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին զանգահարել է Հարավային Ամերիկայում «Միլանի» ներկայացուցիչ, իր վաղեմի ընկեր Սերժինյոյին, որպեսզի վերջինս Լուկաս Սիլվայի խաղի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հաղորդի: Անչելոտին ի դեմս Լուկաս Սիլվայի` ցանկանում է փոխարինել Սամի Խեդիրային, ով հրաժարավել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը և ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալու է «Ռեալից»

Նշենք, որ ավելի վաղ Լուկաս Սիլվան հայտարարել էր` շոյված է «Ռեալի» նման ակումբի` իր նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում