Ֆեդերեր. Անհամբերությամբ սպասում եմ Ռաոնիչի հետ խաղին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է Փարիզի «Մասթերս 1000» մրցաշարի 1/8 եզրափակչում Լուկաս Պույեի նկատմամբ տոնած հաղթանակից և 1/4 եզրափակիչ փուլի` Միլոշ Ռաոնիչի հետ խաղի ակնկալիքներից:

-Լավ է, որ այս անգամ շատ էներգիա չեմ ծախսել: Շարունակում եմ պայքարն այս մրցաշարում, ինչը հիանալի է: Կարծում եմ` խաղացած 5 սեթից հետո հասկանում ես` ինչ մարզավիճակում ես գտնվում:

Միլոշն իր ուժեղ կողմերն ունի` նրա մատուցումները և դրանցից հետո ցուցադրած խաղը: Բարդ հանդիպում է լինելու, բայց ես անհամբերությամբ եմ սպասում: Վճռվում է կիսաեզրափակչի ուղեգիրը և Ափոփիչ մրցաշարի մասնակցության հարցը, այնպես էր հետաքրքիր է լինելու,-Ֆեդերերի խոսքը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում