Կանտոնա. Բյելսան ինձ հիշեցնում է Մոուրինյոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստներից Էրիկ Կանտոնան «Մարսելի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսային համեմատել է «Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

-Ես «Մարսելի» և Բյելսայի երկրպագու չեմ, բայց Մարսելոն բնավորություն ունի: Նա ուժեղ անհատականություն է և լավ հասկանում է ֆուտբոլից: Նա ինձ հիշեցնում է Ժոզե Մոուրինյոյին: Ինձ դուր են գալիս այն մարզիչները, ովքեր կարողանում են մարտահրավեր նետել նաև լրագրողներին,-Կանտոնայի խոսքը մեջբերել է «Le10Sport»-ը:

Նշենք, որ Մարսելո Բյելսան գլխավորել է «Մարսելն» ամռանը: Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 11-րդ տուրից հետո թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը` գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ ունենալով 4 միավորի առավելություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում