Մարեյ. Բարդ, բայց հաստատ վատ տարի չէր

Մեծ Բրիտանայի առաջին ռակետ Էնդի Մարեյը մեկնաբանել է Փարիզի «Մասթերս 1000»-ի երրորդ փուլում Գրիգոր Դիմիտրովի հետ խաղից հետո կատարած արարքը: 6:3, 6:3 հաշվով տոնած հաղթանակից հետո Մարեյը խաղը նկարահանող տեսախցիկներից վրա գրեց «Վատ տարի»:

«Իմ արարքը քննադատներին ծաղրելու համար չէր արված: Պարզապես զվարճալի էր: Մարդիկ անընդհատ հարցնում են, թե ինչու եմ ես այդքան վատ տարի անցկացնում: Երբեմն կարող ես ինչ-որ ձևով պատասխանել: Չեմ պատրաստվում նման բաներ հաճախ անել, բայց հասկացեք` սա բարդ, բայց հաստատ վատ տարի չէր:

Ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Վիրահատությունից հետո կորտ վերադառնալը միշտ էլ բարդ է: Տարվա առաջին ամիսները չափազանց դժվար անցան, իսկ վերջում ես լավ աշխատեցի, որպեսզի փրկեմ մրցաշրջանը: Լավագույն տարին չէր իմ կարիերայում, սակայն անցյալ տարվա վիրահատությունից հետո ես համաձայն էի նման արդյունքի»,-ասել է Մարեյը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում